Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը, Փարաքար համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին ուղերձը. համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի:
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 %-ի չափաքանակ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: