Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինության տնօրենի և <<Թաիրովի մանկապարտեզ>>ՀՈԱԿ տնօրենի զեկուցագրերը. համայնքի ավագանին որոշում է . 1.Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Աղբահանում ծախսերի նախահաշվի ընդամեն «51251.0» թիվը փոխարինել «52651.0»թվով` «Շենքերի և
շինությունների կապիտալ վերանորոգում»` 5113 հոդվածի «4210.4» թիվը փոխարինել «5110.4» թվով ,«Աճեցվող ակտիվներ» 5131 հոդվածի «0» թիվը փոխարինել «500.0» թվով:
2. Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» Փողոցների լուսավորում ծախսերի նախահաշվի 5112 հոդվածի «14270.0» թիվը փոխարինել «12870.0» թվով:
3. Բաժին 09 Խումբ 1 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն»«Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական կազմակերպություններին (ՀՈԱԿ-ներին)» Թաիրովի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի 4511 հոդվածի «27500.0» թիվը փոխարինել «28900.0» թվով:
4. Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» Պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի ընդամեն «9400.0» թիվը փոխարինել «8000.0»թվով :
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդոց 10-րդ օրը; |