Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 22-Ա որոշումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի ենթակայության բյուջետային հիմնարկի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 1 հավելվածի վերնագրում «Փարաքար համայնքի «Բարեկարգում» տնօրինություն» բառերի փոխարեն կարդալ «Փարաքար համայնքի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |