Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1.2 մասի պահանջներով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի հրաժարականը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 12։00-ին։
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված կարգով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|