Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված հոկտեմբերի 31-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» ԱՁ-Ի կողմից, և սեփականատեր Զաքար Աբնուսյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 6418 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող Զաքար Աբնուսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0024-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (կողմ 1) 0.0643 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Տիգրան Մեծի 4-րդ փողոց, N 8 կիսակառույց:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (կողմ 2) 0.0633 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Տիգրան Մեծի 3-րդ փողոց, N 3 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: