Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16052024-04-0058 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Գոհար Գևորգի Վարդանյանին, Անդրանիկ Գագիկի Վարդանյանին և Արուսյակ Գագիկի Վարդանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0099-0001 կադաստրային ծածկագրով հողամասին կից` համայնքային սեփականություն հանդիսացող` 0.00063 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հող:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.00063 հեկտար մակերեսով հողամասը հանել բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: