Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2025 թվականի նոյեմբերի 7-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-07112025-04-0092 որոշումը և քաղաքացի Վերժինե Կարապետի Ասատրյանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 5701 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի «Բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 607-Ա որոշման մեջ կատարել լրացում՝
1) որոշման 1-ին կետում «համաձայն «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի» բառերից հետո լրացնել՝ «, նշված հողամասից 1000.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 39.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:»: բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: