Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի, Բաղրամյան փողոց տուն 14 հասցեում հաշվառված Արթուր Արտյոմի Դաղլյանի (ծնված` 1988 թվականի սեպտեմբերի 01-ին, անձնագիր AT0509501, տրված` 2020 թվականի հունիսի 25-ին 057-ի կողմից) 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 6644 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի>> 2024 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 16 նիստի թիվ 28 արձանագրությունը.
Որոշում եմ`
1. Արթուր Արտյոմի Դաղլյանին (ծնված` 1988 թվականի սեպտեմբերի 01-ին, անձնագիր AT0509501, տրված` 2020 թվականի հունիսի 25-ին 057-ի կողմից, հաշվառված` Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Մուսալեռ, Բաղրամյան փողոց տուն 14 հասցեում), սահմանել պատրոն (օգնական) Լենա Մամբրեյի Հովհաննիսյանի (ծնված` 1935 թվականի հունվարի 26-ին, նույնականացման քարտ՝ 004564431, տրված` 2014 թվականի օգոստոսի 14-ին 057-ի կողմից, հաշվառված Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ համայնք Փարաքար, գյուղ Մուսալեռ Բաղրամյան փողոց տուն 14 հասցեում) նկատմամբ:
2. Հսկողություն սահմանել Արթուր Արտյոմի Դաղլյանի գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Արտյոմի Դաղլյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: