Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը» ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Փարաքար համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 13-ի թվականի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |