Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի օգոստոսի 6-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024N3P2GQ), հողամասի սեփականատերեր Հմայակ Ազատի Սանթրոսյանի և Ջեմմա Զավիկի Սանթրոսյանի 2025 թվականի օգոստոսի 20-ի N 4163 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հմայակ Ազատի Սանթրոսյանին և Ջեմմա Զավիկի Սանթրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0055-0027 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Ազատության փողոցի 3-րդ շենքի N 2 բնակարանին կից՝ 32,5 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կցակառույցը, 1 ինքնակամ բացվածքը, 3 ինքնակամ բացված դուռը և 1 ինքնակամ բացված պատուհանը՝ համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կցակառույցի համար կազմում է 590.7 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ինքնակամ բացվածքի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 29 042,75 (քսանինը հազար քառասուներկու Հայաստանի Հանրապետության դրամ յոթանասունհինգ լումա):
3. Բնակարանին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Անի թաղամաս 3 շենք, 2 բնակարան (ծածկագիր 04072SQLMCGS):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: