Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով, 25-րդ հոդվածով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Միասնություն>> կուսակցությունների դաշինք խմբակցության ավագանու անդամների՝ 2025 թվականի մայիսի 23-ի N 2368, ինչպես նաև «Մերձավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Այգեկ մասնաճյուղի անձնակազմի մայիսի 30-ի N 2495 դիմումները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.215.1340792, գրանցման ամսաթիվ՝ 11/09/2023 թ., ՀՎՀՀ՝ 04450411/,
2. Լուծարման ժամկետը սահմանել մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
3. Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
4. Լուծարվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին:
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |