Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով Խանում Վաչագանի Կարապետյանի 2023 թվականի ապրիլի 26-ի N 1452 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 5-ին տրված N 111 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Խանում Վաչագանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0402-0005 կադաստրային ծածկագրով 0,06 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները