Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 13032013-04-0415 և N 24022023-04-0044 վկայականները, հողամասի սեփականատեր Գուրգեն Գրիշայի Ավագյանի 2025 թվականի հունիսի 23-ի N 2956 դիմումը որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Հ. Աճառյան փողոց, 1-ին նրբանցք N 8/1 և Հ. Աճառյան փողոց, 1-ին նրբանցք N 8/2 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Հ. Աճառյան փողոց, 1-ին նրբանցք, 8/1 հողամաս:
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։