Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված՝ բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրող հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 14 եզրակացությունը, քաղաքացիներ Վահան Զաքարի Այդինյանի և Վլադիմիր Զաքարի Այդինյանի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 2898 համատեղ դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Վահան Զաքարի Այդինյանին և Վլադիմիր Զաքարի Այդինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0308-0009 կադաստրային ծածկագրով՝ 0.3063 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության բարձրարժեք /խաղողի այգի/ հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: