Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի 05.10.2021թվականի թիվ 01/10.1/05931-2021 գրությունը, համաձայն որի տեղեկացվում է , որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի արդյունքում առաջանալու է աշխատակազմի աշխատակիցների արձակման նպաստի և վերջնահաշվարկի վճարումներ, հաշվի առնելով վերը նշվածը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 2-Ն որոշմամբ հաստատված NN 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(140.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner