Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 13-ի թիվ 01 նիստի թիվ 01 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Զինհաշմանդամ Ռոմիկ Գրիգորի Ներսեսյանին վերցնել հաշվառման հաշմանդամ դարձած (զոհված) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: