Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի հունվարի 17-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, և հողամասի սեփականատեր Դավիթ Խանաղյանի 2025 թվականի հունվարի 29-ի N 359 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող Դավիթ Խանաղյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0201-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.01567 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆ. Նանսենի փողոց N 45 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.01588 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆ. Նանսենի փողոց N 45/1 հողամաս:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (առանձնացվող հատված 3) 0.01587 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆ. Նանսենի փողոց N 45/2 հողամաս:
4. Նույն հողատարածքի` կողմ 4-ին (առանձնացվող հատված 4) 0.02158 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆ. Նանսենի փողոց N 45/3 հողամաս:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: