Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 231-Ա

ԱՐՄԵՆԱԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 30.08.2021թ.-ի N 01/11.1/7796-21 գրությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 01.09.2021թ.-ի N 01/7/05101-2021 գրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 24.02.2021թվականի N ՔՏՄ/09.2.4/2073-2 գրությունը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 17.03.2021թ.-ի N 18-06/2-24568 գրությունը, «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 30-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և սեփականատեր Արմենակ Արամայիսի Մանուկյանի՝ 2021 թվականի հունվարի 14-ի դիմումը. որոշում եմ

1. Օրինականացնել Արմենակ Արամայիսի Մանուկյանի սեփականությունը հանդիսացող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 40 և 42 հասցեներում գտնվող 04-094-0066-0038, 04-094-0066-0024, կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման 0.0034 հա և 0.0042 մակերեսներով հողամասերի վրա կառուցված 67.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով սննդի սպասարկման կետը, ինքնակամ բացված 2 դուռը, 1 ինքնակամ բացվածքը և 8 ինքնակամ բացված պատուհանը համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր սպասարկման կետի համար կազմում է 5200 դրամ, 1 ինքնակամ բացվածքի համար՝ 2600 դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 381 680 (երեք հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner