Այսօր: Երեքշաբթի, 18 Հունիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2022 թվականի N 14-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-12075021-04-0645 տեղեկանքը, 2021 թվականի հունվարի 31-ին տրված N 5 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և սեփականատեր ՝ «ԱՐՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վահան Առաքելյանի 2021 թվականի հուլիսի 31-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Նորակերտ գյուղում գտնվող՝ «ԱՐՐՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-074-0027-0020 կադաստրային ծածկագրով 0.284 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի վարելահողի նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:

2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԱՐԹԵՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner