Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Լևոն Մկրտչի Քեսաբլյանի 2024 թվականի մարտի 18-ի N 1633 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Լևոն Մկրտչի Քեսաբլյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0311-0002 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.37 հեկտար մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-094-0311-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.058 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Լևոն Մկրտչի Քեսաբլյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 159.5 ՀՀ դրամ:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարել սույն որոշումից բխող գործառույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |