Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 878-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 878-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 424-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Հովսեփ Հայկազի Գևորգյանի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 5591 դիմումը. որոշում եմ՝

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Գայի փողոց թիվ 20 հասցեում գտնվող՝ Հովսեփ Հայկազի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0025-0009 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 21.3 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 38.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 20.9 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 36.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 101.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 16.4 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 3.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 125.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 6.1 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 16.3 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 4.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, մեկ ինքնակամ բացված դուռը և երկու ինքնակամ բացված պատուհանը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Սևան Մանվելի Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 51.2 քմ մակերեսով ծածկած մուտքը, 25.6 քմ մակերեսով անասնաշենքը և 20.1 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:»,

2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ծածկի, նկուղի, օժանդակ շինության, յուրաքանչյուր ինքնակամ բացվածքի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր անասնաշենքի, օժանդակ շինության, զուգարանի, ծածկերի և պարսպի համար կազմում է 853.2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 529 211,52 (հինգ հարյուր քսանինը հազար երկու հարյուր տասնմեկ Հայաստանի Հանրապետության դրամ հիսուներկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

2. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 424-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 827-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner