Այսօր: Կիրակի, 23 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2025 թ.

ՍԵՐՅՈԺԱ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Սեյսմաէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունվարի 10-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023ZP7ZB3), հողամասի սեփականատեր Սերյոժա Մարտիրոսի Միքաելյանի 2024 թվականի հունվարի 11 -ի N 144 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզպետի 2025 թվականի նոյեմբերի 19-ի 01/7/08392-2025 գրությունը. որոշում եմ՝

1.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Հ. Շիրազի փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող, Սերյոժա Մարտիրոսի Միքաելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0045-0042 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 126.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 59.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը և 56.2 քառակուսի մետր մակերեսով ծածկը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկտիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 53.7 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, խանութի և ծածկի համար կազմում է 4632 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 1 121 870,40 (մեկ միլիոն հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր յոթանասուն Հայաստանի Հանրապետության դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. 04-094-0045-0042 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված 59.2 քմ մակերեսով շինության՝ բնակելի տան գործառնական նշանակությունը, փոխել որպես՝ հասարակական խանութ:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner