Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով 2022 թվականի օգոստոսի 26-ին տրված լիազորագիրը, հողամասի սեփականատեր Սոսե Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արմեն Հայկի Ծառուկյանի 2024 թվականի փետրվարի 23-ի N 1175 դիմումը, որոշում եմ՝
1. Սոսե Անդրանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 16122022-04-0126), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող 04-069-0104-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 0.22 հեկտար մակերեսով հողամասը, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը խաղող, (գոտին՝ Մերձարաքսյան, 2-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 818 դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես հասարակական կառուցապատման հող: Առևտրի սրահ կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 3 623,8 դրամ,) 2200 քառակուսի մետրի համար կազմում է 7 972 360 (յոթ միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքի Մուսալեռ բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325176130 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց թիվ 71 հողամաս (ծածկագիր 049993JNDZ8B):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: