Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 15-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-15102025-04-0195 որոշումը, քաղաքացի Արայիկ Գալուստի Մուրադյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 5156 դիմումը, ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի .........-ի թիվ .... որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող` Արայիկ Գալուստի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-065-0047-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հող գործառնական նշանակության 212.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Արայիկ Գալուստի Մուրադյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |