Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հուլիսի 1-ի N186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2019 թվականի նոյեմբերի 19-ի N Կ-19112019-04-2017 որոշումը.համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մեքենագործների փողոց 2-րդ նրբանցք N 14 հասցեում գտնվող կադաստրային էլեկտրոնային քարտեզում սխալմամբ ֆիզիկական անձի սեփականություն հաշվառված 0.0278 հա հողամասը ճանաչել համարել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
|