Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 1-ի N 01/7/05648-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-234 դրական եզրակացությունը, Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 19-ի թիվ 92-Ա որոշումը, հողամասի սեփականատեր Դավիթ Գարուշի Հովսեփյանի 2025 թվականի մայիսի 25-ի N 2425 դիմումը, որոշում եմ՝
1. Դավիթ Գարուշի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 12022025-04-0075), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող 04-082-0306-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.062 հեկտար մակերեսով հողամասը, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը կորիզավոր, (գոտին՝ Մերձարաքսյան, 3-րդ կարգի կորիզավոր` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 411 Հայաստանի Հանրապետության դրամ) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հող՝ բնակելի տուն կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր խաղողի համար 4030.8 Հայաստանի Հանրապետության դրամ) 620.0 քառակուսի մետրի համար կազմում է 2 499 096 (երկու միլիոն չորս հարյուր իննսունինը հազար իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325185131 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Հայկ Նահապետի փողոց, 1-ին փակուղի, թիվ 22/1 հողամաս (ծածկագիր՝ 04092MKL2TP6):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: