Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2025 թ.

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ՝ ԱՐՇԱՄ ԵՎ ԱՆԻ ԳԱՐԻԿԻ ՄԵՀՐԱԲՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱԴՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Թաիրով Վ. Մամիկոնյան փողոց 7-րդ շենք բնակարան 28 հասցեի բնակչուհի Նելլի Խաչատուրի Միրզոյանի 2025 թվականի մարտի 12-ի N 1236 դիմումը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 13-ի թիվ 14 արձանագրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Թույլատրել Նելլի Խաչատուրի Միրզոյանին (ծնված՝ 1982 թվականի հունվարի 26-ին) բանկում գրավադնելու իր անչափահաս երեխաներ՝ Արշամ Գարիկի Մեհրաբյանին (ծնված 2007 թվականի հունիսի 21-ին, ծննդյան վկայական` ԱԱ 182219), Անի Գարիկի Մեհրաբյանին (ծնված 2009 թվականի մարտի 31-ին, ծննդյան վկայական` ԱԱ 300710) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետություն մարզ Արմավիրի համայնք Փարաքար գյուղ Փարաքար Մայրաքաղաքային փողոց 37 հասցեում գտնվող՝ 04-094-0012-0010 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, սննդի օբյեկտը:

2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխաներ՝ Արշամ Գարիկի Մեհրաբյանի (ծնված 2007 թվականի հունիսի 21-ին, ծննդյան վկայական` ԱԱ 182219) և Անի Գարիկի Մեհրաբյանի (ծնված 2009 թվականի մարտի 31-ին, ծննդյան վկայական` ԱԱ 300710) մայրիկի՝ Նելլի Խաչատուրի Միրզոյանի (ծնված՝ 1982 թվականի հունվարի 26-ին, նույնականացման քարտ՝ 006645683, տրված 09.07.2015թ., 057-ի կողմից) գործողությունների նկատմամբ:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(3.45 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner