Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 27-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-27102025-04-0134 որոշումը, քաղաքացի Էդգար Համլետի Աբգարյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 5392 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու, ինքնակամ շինություններն օրինականացնելու, ավել հողամասը օտարելու և հասցե տրամադրելու մասին» N 736-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. « Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2725 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 394 307,50 ( երեք հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր յոթ Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: