Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 01/7/09128-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-503 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 3-ի /լրամշակված՝ 07.05.2025/ ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, «ՍԱՄ-ՇՈՂ» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Ալեքսանյանի լիազորված անձ Արտակ Մխիթարյանի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 5636 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 27/2 հասցեում գտնվող` «ՍԱՄ-ՇՈՂ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0012-0072 կադաստրային ծածկագրով, 0,9901 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության /հողատեսքը՝ արդյունաբերական օբյեկտների/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ հետագայում առևտրահասարակական կենտրոն կառուցելու համար, իսկ 0.072868 հեկտար մակերեսով վարձակալության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը թողնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության /հողատեսքը՝ արտադրական օբյեկտների/:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |