Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետի <<բ>> պարբերությամբ, 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երևանյան խճուղի 2-րդ նրբանցք 8-րդ շենք բնակարան 3 հասցեի բնակիչ Միսակ Զավենի Հովհաննիսյանի /ծնված` 1962 թվականի հունվարի 13-ին, անձնագիր` AT 0345517, տրված 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 057-ի կողմից, ՀԾՀ 2301620565/ 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 0157 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի>> 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 2-րդ նիստի 4-րդ արձանագրությունը. Որոշում եմ`
1. Միսակ Զավենի Հովհաննիսյանին /ծնված` 1962 թվականի հունվարի 13-ին, անձնագիր` AT 0345517, տրված` 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 057-ի կողմից, ՀԾՀ 2301620565/ սահմանել հոգաբարձու Աննա Սրապիոնի Սարգսյանի /ծնված 2010 թվականի հունիսի 02-ին, ծննդյան վկայական` ԱԲ 058684, ՀԾՀ 5234100499/ նկատմամբ:
2. Հսկողություն սահմանել Աննա Սրապիոնի Սարգսյանի /ծնված 2010 թվականի հունիսի 02-ին, ծննդյան վկայական` ԱԲ 058684, ՀԾՀ 5234100499/ պապիկի` Միսակ Զավենի Հովհաննիսյանի գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միսակ Զավենի Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: