Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05092025-04-0058 որոշումը, քաղաքացի Նորիկ Պարույրի Հարությունյանի և մյուսների 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 5326 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 5-ի «Նորիկ Պարույրի Հարությունյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 439-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Հ. Բաղրամյան փողոց թիվ 29 հասցեում գտնվող, Նորիկ Պարույրի Հարությունյանին, Աննա Խաչատուրի Հարությունյանին, Հասմիկ Նորիկի Հարությունյանին, Լուսինե Նորիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0011-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 11.1 քառակուսի մետր մակերեսով ծածկը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 15.9 քմ մակերեսով բնակելի տունը, 23.0 քմ մակերեսով ծածկը, 47.5 քմ մակերեսով բնակելի տունը և 9.6 քմ մակերեսով անասնաշենքը թողնել ինքնակամ:»,
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. « «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ծածկի համար կազմում է 2316 Հայստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 25 707,60 (քսանհինգ հազար յոթ հարյուր յոթ Հայաստանի Հանրապետության դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: