Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 5-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024KMMUS7), հողամասի սեփականատեր Միսակ Ռազմիկի Պետրոսյանի 2025 թվականի հունիսի 5-ի N 2612 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի մարտի 8 փողոց թիվ 2 հասցեում գտնվող՝ Միսակ Ռազմիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0067-0002 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 137.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան կիսանկուղը, 97.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 16.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 8.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը և 4.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան 1-ին հարկի, բնակելի տան 1-ին հարկի, կիսանկուղի, համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր անասնաշենքի և պարսպի համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ:Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 599 102.88 (հինգ հարյուր ինսունինը հազար հարյուր երկու Հայաստանի Հանրապետության դրամ ութսունութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: