Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7- րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Հարություն Լավրենտի Խաչատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 5151 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող, Հարություն Լավրենտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-009-0185-0005 կադաստրային ծածկագրով, 0,45 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չրանոց կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |