Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տրված գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-06102025-04-0040 որոշումը, քաղաքացի Կարեն Հովիկի Սահակյանի և մյուսների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 5234 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 2-ի «Բնակելի տան և հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու, ավել հողամասը օտարելու և հասցե տրամադրելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող` Կարեն Հովիկի Սահակյանին և Սեդա Գերասիմի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող` 04-069-0050-0016 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 7.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 5.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 41.1 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 23.6 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 6.9 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 3.3 քառակուսի մետր մակերեսով պարիսպը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Սևան Թովմասյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:»,
2) որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր օժանդակ շինության համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի, ծածկերի և պարսպի համար կազմում է 1181.4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 109 594,54 (մեկ հարյուր ինը հազար հինգ հարյուր իննսունչորս դրամ հիսունչորս լումա) Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: