Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-րդ, 612-րդ և 616-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի՝ 12.05.2025 թվականի N09/10280-2025 գրությունը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող, Բաղրամյան գյուղում գտնվող Բաղրամյանի վարչական ղեկավարի նստավայրում (հիմք սեփականության իրավունքի վկայական 2657881, տրված՝ 10 հունիսի 2011 թվականին ) առկա 1/մեկ/ աշխատասենյակը՝ 24.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, մեկ տարի ժամկետով, ամսական 150.000 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունքով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ տրամադրելու առաջարկին։
2. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, մեկ տարի ժամկետով կնքել գույքի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: