Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 777-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 777-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 5207-ով և 5208-ով/, 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման մասին 2025 թվականի օգոստոսի 20-ին տրված N 38 քաղվածքը, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացիներ Կորյուն Պարույրի Աղեկյանի և Արմինե Պարույրի Աղեկյանի 2025 թվականի օգոստոսի 5-ի N 3873 դիմումը. որոշում եմ՝

1. Վերականգնել` Կորյուն Պարույրի Աղեկյանի (ծնված 1975 թվականի փետրվարի 17-ին), Արմինե Պարույրի Աղեկյանի (ծնված 1978 թվականի նոյեմբերի 25-ին), սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1940 թվականին կառուցված բնակելի տան, 1940 թվականին կառուցված բնակելի տան, 1940 թվականին կառուցված բնակելի տան նկուղի, 1940 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1965 թվականին կառուցված արհեստանոցի, 1965 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1965 թվականին կառուցված ծածկի, 1965 թվականին կառուցված պահսետի, 1965 թվականին կառուցված պահսետի, 1965 թվականին կառուցված ավտոտնակի, 1965 թվականին կառուցված պարիսպի և 04-094-0071-0005 կադաստրային ծածկագրով` 0.1004 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի, իսկ հողամասում առկա 36.0 քմ մակերեսով լողավազանը և 66.4 քմ մակրեսով տնտեսական շինությունը թողնել ինքնակամ: Նշված հողամասից 800.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն է, 160 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 44.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է:

2. 44.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կորյուն Պարույրի Աղեկյանին և Արմինե Պարույրի Աղեկյանին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 90 212,76 (իննսուն հազար երկու հարյուր տասներկու Հայաստանի Հանրապետության դրամ յոթանասունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Ռ. Գասպարյան փողոց 5 բնակելի տուն (ծածկագիր 04012GCHRYDA):

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner