Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ. համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն՝ Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները.
1) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0123-001 կադաստրային համարով 0.0678 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հող,
2) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0801-0001կադաստրային համարով 0.00157 համակերեսով բնակավայրի ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը փոխել, որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող,
3) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0021-0030 կադաստրային համարով 0.0120 հա մակերեսով կոմունալ ենթակառուցվածքների հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի բհասարակական կառուցապատման հող,
4) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0017-0022 կադաստրային համարով 0.0513հա կոմունալ ենթակառուցվածքների հողամասին նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հող:
2.Հողամասերը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |