Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերիի 15-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին» թիվ 76-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԹԻՎ 1658 ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ԼՈՒԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Շանթ Նշան Խնկիկյանի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3621 դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Նշան Խնկիկյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, գյուղ Թաիրով, ԿԴեմիրճյան թաղամաս 9-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 04-094-0529-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0175 հա մակերեսով հողամասը նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին հանձնելուց հետո՝ որոշակի հանգամանքներով պայամանավորված, հնարավոր չէ օգտագործել համայնքի և Շանթ Նշան Խնկիկյանի միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված /սեղանամատյանում գրանցված 1658/ անշարժ գույքի նվիրաբերության պայամանագրով սահմանված պայմաններին համապասխան Փարաքար համայնքի ավագանին որոշում է`

1          Տալ  համաձայնություն  լուծելու  Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի  Փարաքար համայնքի և քաղաքացի Շանթ Նշան Խնկիկյանի (ծնված 13.03.1979թ., անձնագիր՝ AU 0674433, տրված 2022 թվականի ապրիլի 7-ին, 011-ի կողմից) միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրաբերության /սեղանամատյանում գրանցված 1658/ պայմանագիրը։

2.       Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները։

3.       Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.20 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner