Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 13-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024KPBVKR), շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը տրված «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 12-ին, շինությունը կատարած անձ Արտյոմ Շվարցի Գալդունցի 2025 թվականի փետրվարի 27-ի N 953 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, 0.0011 հեկտար մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 11.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել՝ համաձայն «Մալխասյանց փաստաբանական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Մեքենագործների փողոց, 3-րդ նրբանցք, 23 ավտոտնակ (ծածկագիր 04012MSTYCJK):
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արտյոմ Շվարցի Գալդունցի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Արտյոմ Շվարցի Գալդունցին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Մեքենագործների փողոց, 3-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 0,0011 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 11.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր 1 քառակուսի մետր ավտոտնակի համար 2316 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 25 476 (քսանհինգ հազար չորս հարյուր յոթանասունվեց Հայաստանի Հանրապետության դրամ ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:
6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 6834.3 դրամ, որը 11.0 քառակուսի մետրի համար կկազմի 75 177,30 (յոթանասունհինգ հազար հարյուր յոթանասունյոթ Հայասատնի Հանրապետության դրամ երեսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: