Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 31072025-04-0075 և N 31072025-04-0003 վկայականները, հողամասի սեփականատեր Արման Գալուստի Բարսեղյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 5052 դիմումը. որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց, 2/1 և Վ. Համբարձումյան փողոց, 2/2 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի և առկա շինությունների միավորումից առաջացած անշարժ գույքին տրամադրել մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ. Համբարձումյան փողոց, 2/1 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։