Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 10-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Համլետ Հակոբի Բալաբանյանի 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 5789 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող Համլետ Հակոբի Բալաբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0086-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին՝ (Կողմ 1) 0.0267 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց, 78 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Կողմ 2) 0.0553 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց, 78/1 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: