Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 622-րդ և 623-րդ հոդվածներով, հիմք ընդունելով վարձակալության պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 0084719 վկայականը՝ տրված 2004 թվականի մարտի 17-ին. որոշում եմ՝
1. Լուծել՝ Արտակ Վարշամի Վարդանյանին վարձակալությամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 622.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի պայմանագիրը, որի վերաբերյալ 2004 թվականի մարտի 5-ին Վաղարշապատի նոտարական գրասենյակում կնքվել է վարձակալության պայմանագիր և համապատասխանաբար գրանցվել` սեղանամատյանում 736-ով:
2. Փարաքարի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանին՝ կնքել համաձայնագիր պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա: