Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանս, քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ 14.04.2021 թվականի թիվ 15 արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղ Թաիրով, Կորյունի փողոց 6 հասցեի հողամասի վրա Վազգեն Շերամի Զաքևոսյանը (հաշվառված՝ Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Կորյունի փողոց 6) 2021 թվականի ապրիլ ամսին շինություն է ինքնակամ կառուցել իր սեփականությունը հանդիսացող տնամերձ հողամասում։ Վազգեն Զաքևոսյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ: Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վազգեն Շերամի Զաքևոսյանին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` վարչական կարգով կարող է գանգատարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ երկամսյա ժամկետում դատական կարգով` ՀՀ վարչական դատարան: