Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 762-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2025 թվականի N 762-Ա

ԳՐԻՇԱ ՂՈՒԿԱՍԻ ՇԵԼԼՈՒՆՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Գրիշա Ղուկասի Շելլունցի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի N 4356 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Նարեկացու 1-ին փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ Գրիշա Ղուկասի Շելլունցին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0017-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 1454.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասի վրա կառուցված շինությունների՝ 64.6 քմ մակերեսով ավտոտնակի նշանակությունը փոփոխել որպես ավտոտնակ, 80.9 քմ մակերեսով օժանդակ շինության նշանակությունը փոփոխել որպես սպասարկման սրահ, բնակելի տան նշանակությունը փոխել որպես հյուրատուն:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 1454.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:

3. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 18-ի «Գրիշա Ղուկասի Շելլունցին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և շինությունների գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 647-Ա և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 647-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 686-Ա որոշումները:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Հակոբ Միքաելյանի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner