Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի նոյեմբերի 10-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Հակոբ Խաչատուրի Հայրապետյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի N 5469 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Հակոբ Խաչատուրի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0555-0023 կադաստրային ծածկագրով, 0,3357 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |