Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 3-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-203042025-04-0082 որոշումը, քաղաքացիներ Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանի և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանի 2025 թվականի ապրիլի 25-ի N 1835 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանին և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` 04-009-0003-0024 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-074-0003-0017-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 56.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Փառանձեմ Ֆրունզեյի Պողոսյանի և Մանվել Ֆրունզեյի Պողոսյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |