Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Լևոն Մկրտչի Քեսաբլյանի 2025 թվականի հոկտեմբերի 5-ի N 5510 դիմումը, Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Լևոն Մկրտչի Քեսաբլյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, 04-094-0311-0002 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության 0.37 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-094-0311-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.058 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Լևոն Մկրտչի Քեսաբլյանին :
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 159.5 ՀՀ դրամ:
3.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |