Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 21-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի` Գոհար Վանիկի Խաչատրյանի 2025 թվականի մարտի 7-ի թիվ 1139 դիմումը՝ իր անչափահաս երկու երեխաներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի 0.5932 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` կորիզավոր, հողամասի բաժնեմասը օտարելու վերաբերյալ, հիմք ընդունելով Փարաքար համայնքի <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի>> 2025 թվականի մարտի 13-ի թիվ 13 արձանագրությունը:
Որոշում եմ`
1. Թույլատրել Գոհար Վանիկի Խաչատրյանին /ծնված` 1987 թվականի հունվարի 02-ին անձնագիր՝ AR 0350326, տրված 2017 թվականի հունիսի 28-ին, 025-ի կողմից/, կնքելու իր երկու անչափահաս երեխաներին՝ Սերյոժա Ռոստամի Շահվերդյաին /ծնված` 2008 թվականի հուլիսի 04-ին, ծննդյան վկայական ԱԱ N 240722/, Կարեն Ռոստամի Շահվերդյանին /ծնված` 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ծննդյան վկայական ԱԲ N 160331/, պատկանող 04-082-0319-0076 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ վկայականն N 28072021-04-0079) 0.5932 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` կորիզավոր, հողամասի օտարելու գործարք՝ ի շահ անչափահաս երեխաների:
2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխաներ՝ Սերյոժա Ռոստամի Շահվերդյանի /ծնված` 2008 թվականի հուլիսի 04-ին, ծննդյան վկայական ԱԱ N 240722/, Կարեն Ռոստամի Շահվերդյանի /ծնված` 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ծննդյան վկայական ԱԲ N 160331/ մոր՝ Գոհար Վանիկի Խաչատրյանի /ծնված` 1987 թվականի հունվարի 02-ին անձնագիր՝ AR 0350326, տրված 2017 թվականի հունիսի 28-ին, 025-ի կողմից/ գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Վանիկի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: