Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 29-ին տրված N 48 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Հարություն Լավրենտի Խաչատրյանի 2024 թվականի փետրվարի 29-ի N 1283 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող, Հարություն Լավրենտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող` 04-009-0181-0006 կադաստրային ծածկագրով 0,3 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չորանոց կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |