Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Վահագն Սամվելի Վարդանյանի կողմից 2025 թվականի մարտի 6-ի N 1099 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0015-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ այլ հող, 17.81 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 17.81 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության այլ հող գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner